Մոուրինյուն պետք է խաղացնի Մխիթարյանին. իր կիրառած տարբերակները չաշխատեցին. Հարգրիվզ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվզը կարծում է, որ Ժոզե Մոուրինյուն պետք է խաղադաշտ դուրս բերի Հենրիխ Մխիթարյանին:
Մոուրինյուն չի հավատում Մխիթարյանին, բայց նրա կիրառած տարբերակներն էլ չաշխատեցին: Նա պետք է շեշտը դնի լավագույնների վրա: Կարծում եմ՝ պետք է խաղան Կերիկը, Էրերան, Պոգբան, Ռեշվորդն ու Մխիթարյանը: Այս տարբերակը կաշխատի: Իսկ հիմա՝ «Յունայթեդ»-ը դեռևս համոզիչ խաղ չի ցուցադրում»,- Հարգրիվզի խոսքը մեջբերում է BT Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու