Թբիլիսիում գազի պայթյունից ՀՀ քաղաքացի է տուժել
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 16.48-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.25-ին Թբիլիսի քաղաքի Ջավախեցու 2-րդ նրբանցքի 7-րդ կորպուսի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով ձեռքի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի 1994 թ. ծնվ ած Վ. Հ.-ը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, տուժածը հոսպիտալացվել է «Ինգոռոխվա» կլինիկա, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)