«Հրապարակ». Դեկտեմբերի 3-ին կայանալու է «Ալյանս»-ի համագումարը. հայտնի է կուսակցության նոր նախագահի անունը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին կայանալու է «Ալյանս» կուսակցության համագումարը, որին կմասնակցի մոտ 1100 պատվիրակ: Կուսակցությունը կընտրի նոր նախագահ․ շրջանառվում է «Ավանգարդ» թերթի սեփականատեր և երկարամյա խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի անունը:
Չնայած կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը կամովին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, բայց իր կողմնակիցների միջոցով փորձում է պահպանել առավելագույն ազդեցություն և ամեն ինչ անում է նոր վարչության կազմում իր մարդկանց ընտրվելու համար: Բացառված չէ, որ խմորումների արդյունքում կուսակցությունից առանձնանա երիտասարդների թևը՝ տնտեսագիտության թեկնածու, Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն Հենրիկ Թադևոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ