«Հրապարակ». «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչը՝ ՔՊ համագումարին
Հայկական Մամուլ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին մասնակցում էր նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։ Սա ուշագրավ փաստ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Վարդան Օսկանյանին, հատկապես Մարտի 1-ի առումով։ Իսկ Եղիազարյանը «Համախմբում» կուսակցության վարչության անդամ է։ Գրում է «Հրապարակ»-ը:
«ՔՊ» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը երեկ, ի պատասխան մեր լրագրողի հարցին, պարզաբանել է, որ ինքն անձամբ է հրավիրել իր մարտական ընկերոջը, եւ դա չի նշանակում, որ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել իրենց համագումարին։ Սակայն, մեր տեղեկություններով, «ՔՊ» վարչությունը հատ-հատ քննարկել է հրավիրյալների ցանկը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ