Քարաթափման հետևանքով Գնդևազ - Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի
Այլ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Երևան -
Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ - Ջերմուկ
ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով:
Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները
քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ