«Համակերպվե՛ք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով՝ մինչև 2018 թվականի ապրիլը». Արմեն Գևորգյան
Քաղաքական
Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները նվազել են՝ անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման և կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատումով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց բյուջեի կրճատումները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Պաշտոնյան, սակայն, ընդգծում է, որ դա չի խանգարի նախագահի ինստիտուտի բնականոն աշխատանքներին և վստահեցնում, որ աշխատակազմի աշխատանքները չեն խաթարվի, ավելին՝ որևէ խնդիր չի լինի, աշխատանքի որակն էլ չի տուժի:
Պատասխանելով հարցին, թե ավելի շատ կրճատումներ հնարավո՞ր են՝ Արմեն Գևորգյանը հավելեց, որ ոչինչ էլ չի բացառվում. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Հիմա ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում: Այսինքն՝ և՛ Կառավարությունում, և՛ Ազգային ժողովում՝ հնարավորության դեպքում, խնայողություններ կլինեն: Նախագահի աշխատակազմին հատկացվող ընդհանուր բյուջեն 4 միլիարդ 522 միլիոն է, որը մոտ 50 միլիոնով կրճատվել է նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա:
Դիտարկմանը, այսինքն՝ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, այլ առաջնային կլինի խորհրդարանը և արդյո՞ք հարկ չկա ավելի կրճատել նախագահականի ծախսերը, պաշտոնյան ավելացրեց. «Համակերպվե՛ք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով՝ մինչև 2018 թվականի ապրիլը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ