Մարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութին Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության 

Իսկ որտե՞ղ է հիմա «Արմենիա» ավիաընկերությունը

Հասարակություն

Հայաստանում անվտանգության մասին խոսում են միայն ողբերգությունից հետո

Times. am-ը գրում է. Բավական է մի տեղ վթար լինի, ինչ-որ թերացումներ բացահայտվեն կամ, Աստված ոչ արասցե, զոհեր լինեն՝ միանգամից ողջ մամուլն ու հանրությունը լծվում է մեղավորներին բացահայտելու, դատափետելու, անարգանքի պատին գամելու գործին։ Նման կերպ են վարվում նաև պետական կառույցները, որոնք յուրաքանչյուր ցավալի դեպքից հետո ավելի ուշադիր են դառնում իրենց իսկ պարտավորությունների հանդեպ։ Կարծում եմ՝ Երևանում շատերն են հիշում, օրինակ, այն դեպքը, երբ երթուղային տաքսու վթարից հետո ինչպես էին ՃՈ աշխատակիցները հետևում, որպեսզի այլ երթուղայիններում հանկարծ կանգնած ուղևոր չմնա։ Բայց այն ողբերգությունից հետո օրեր անցան և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Երևանում երթուղայիններն այսօր էլ աշխատում են նախկինի պես ծանրաբեռնված։ Եվ այպես, թերևս, կշարունակվի մինչ նոր ողբերգություն… Ցավալի է, բայց փաստ։ Ու եթե հասարակության արձագանքներն ավելի քան ադեկվատ են, ապա պատկան մարմինների նման գործելաոճը պարզապես անթույլատրելի է։

Հայաստանում անհրաժեշտ է օր առաջ ներդնել դժբախտությունները կանխելու մեխանիզմներ։

Ավելի ճիշտ՝ մեխանիզմները վաղուց կան։ Բայց ահա դրանք կիրառելու տեսակետից, իսկապես, լուրջ խնդիրներ կան։ Եվ այդ է պատճառը, որ, օրինակ, այս կամ այն պաշտոնյայի հովանավորչությունը վայելող տարբեր կազմակերպություններ հայտնվում են հայկական շուկայում ու սկսում խաղալ Հայաստանի քաղաքացիների ճակատագրերի հետ։
Այդպիսի մի ընկերության օրինակ էլ «Արմենիա» ավիաընկերությունն է, որը հայկական շուկա մուտք գործեց այս տարվա սկզբին՝ խոստանալով Երևանից կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներ։ Հայկական ավիաշուկային ծանոթ փորձագետները հիանալի գիտեն, որ «Արմենիա» ավիաընկերությունը մեր երկրում հայտնվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջանքերով։ Այն հանգամանքը, որ ընկերության հիմնադիրները լուրջ խնդիրներ ունեին Վրաստանի ավիաոլորտում այստեղ, ցավոք, քչերին հետաքրքրեց։ Մեր երկրում ուշադրություն չդարձրին նաև այն փաստին, որ «Արմենիա»-ն շուկա է մուտք գործում բավական հին օդանավերով և առանց միջազգային IOSA անվտանգության արտոնագրի։

Բնական է, որ այդպիսի ավիաընկերությունը չէր կարող իրապես շահագրգռված լինել մեր երկրի ավիաոլորտի զարգացման կամ քաղաքացիների բարորության ու հարմարավետ ճամփորդելու հնարավորության գործում։ «Արմենիա»-ն Հայաստան եկավ շատ կոնկրետ նպատակով՝ հնարավորինս կարճ ժամանակում որոշակի գումար աշխատել և հեռանալ։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ տարբեր ուղղություններով կանոնավոր թռիչքներ խոստացող ավիաընկերությունը մեր երկրում աշխատեց միայն ամռան ամիսներին և բացառապես չարտերային ծրագրով։ Եվ հիմա հարց է առաջանում, թե որտե՞ղ է այդ ընկերությունը, ինչու՞ Զվարթնոցի չվացուցակներում չկա նրա անվանումը։

Ահա թե ինչ է նշանակում պետական հովանավորչություն։ Իրականում բոլորը հասկանում են, որ «Արմենիա» ավիաընկերությունն ընդամենը վրացական «Airzena»-ի «գրդոնն» էր Հայաստանում։ Այդ ճանապարհով Վրաստանում սննկացման եզրին կանգնած ընկերությունը պարզապես փորձել է իր ֆինանսական խնդիրները լուծել և վերջ։ Իսկ որ մի քանի պաշտոնյայի ու գործարարների գումար ստանալու ձգտման արդյունքում վտանգվում են Հայաստանի քաղաքացիների կյանքը, պատկան մարմինները, ցավոք, աչք են փակում։
Ինչպես արդեն նշեցի, «Արմենիա» ավիաընկերությունն այսօր Հայաստանից թռիչքներ չի իրականացնում։ Բայց կասկածից վեր է, որ ամռան ամիսներին, երբ հայկական ուղղությունն արդյունավետ է աշխատում, նրանք և նրանց պես այլ ընկերություններ կփորձեն նորից շուկա մուտք գործել։ Կրկին կտրվեն հեքիաթային խոստումներ, կասվեն բարձրագոչ բառեր և կրկին կխախտվի մեր ժողովրդի անվտանգ ու հարմար ճամփորդելու ամենապարզ իրավունքը։ Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչ, օրինակ, Քաղավիացիայում, չհասկանան, որ գլխավոր արժեքը մարդն է և ոչ թե դրամը։ Հուսով եմ՝ դա ավելի շուտ կլինի, քան հերթական ողբերգությունը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով
Ամենադիտված