Մոուրինյուն պատրաստ է Սուարեսին դարձնել պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է իր թիմի հարձակվողների գրանցած արդյունքներից և մտադիր է ձեռք բերել Լուիս Սուարեսի տրանսֆերային իրավունքը:
Անգլիայի առաջնության վերջին երեք խաղերում «կարմիր սատանաները» գոլի հեղինակ չեն դարձել: Ինչպես տեղեկացնում է Don Balon-ն, պորտուգալացի մասնագետը ակումբի ղեկավարության հետ արդեն քննարկել է Սուարեսին ձեռք բերելու հարցը:
Մանչեսթերյան կողմը պատրաստ է Ուրուգվայից ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բարսելոնա»-ին վճարել 150 մլն եվրո: Եթե գործարքը կայանա` Սուարեսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
Նշենք, որ այժմ ամենաթանկ տրանսֆերային գործարքը Պոլ Պոգբայինն է, ում համար Մոուրինյուի թիմը 105 մլն եվրո է վճարել Թուրինի «Յուվենտուս»-ին:
Սուարեսի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2019թ.-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու