Անգլիայի առաջնությունում կան շատ ուժեղ մարզիչներ, այլ ոչ թե ֆուտբոլիստներ. Բարտամեու
Սպորտ
«Բարսելոնա»-ի նախագահ Խոեպ Բարտամեուն Լիոնել Մեսսիին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, նշելով, որ առաջատար ֆուտբոլիստները խաղում են Իսպանիայի առաջնությունում:
«Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Տեսել եմ Մարադոնայի, Ռոնալդինյոյի, Կրոյֆի խաղը: Ինձ չի հաջողվել միայն հետևել Պելեի խաղին, քանի որ շատ երիտասարդ եմ եղել: Բայց մնացած մեծագույն ֆուտբոլիստները զիջում են Լեոյին: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս Լա լիգայում: Մեսսին առաջինն է, երկրորդ տեղում Նեյմարն է, երրորդում` Ռոնալդուն: Այնուհետև Սուարեսը, Բեյլը, Բուսկետսը, Ինեյստան ու Գրիզմանը: Եթե խոսենք Անգլիայի առաջնության մասին, ապա հիմա այնտեղ հավաքվել են շատ ուժեղ մարզիչներ, այլ ոչ թե ֆուտբոլիստներ»,- Բարտամեուի խոսքը մեջբերում է Telegraph-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու