Դե Բուրը հեռացվել է «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Հոլանդացի մասնագետ Ֆրանկ Դե Բուրը հեռացվել է «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Առաջիկա խաղում թիմը կգլխավորի Ստեֆանո Վեկին: Դե Բուրը Միլանի թիմը գլխավորում էր 2016թ.-ի օգոստոս ամսից: Իտալիայի առաջնության 11 տուրերից հետո ակումբը 14 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է:
La Gazzetta dello Sport-ը «Ինտեր»-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածու համարում է Ստեֆանո Պիոլիին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու