Դատախազների մեծ մասը թոշակի անցնելու դիմում է գրելու
Քաղաքական
2017 թվականի բյուջեով ՀՀ գլխավոր դատախազությանը հատկացվել է մոտ 4 մլրդ դրամ, որի 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: ԱԺ-ում բյուջեի քննարկմանն այս մասին հայտարարեց գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը:
«30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու են աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում: Իսկ դատախազները թոշակի անցնելու դիմում են գրում՝ պայմանավորված գալիք տարի դատախազների թոշակի վճարների նվազմամբ»,- հավելեց նա:
Ըստ պաշտոնյայի՝ խնդիրն այն է, որ 2017թ. հուլիսի մեկով՝ դատախազների կենսաթոշակի չափն էականորեն նվազելու է: Նրա համոզմամբ՝ եթե այս խնդիրը չլուծվի, զուգահեռ այլ խնդիրներ են առաջ գալու:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ