Փոխմարզպետների թիվը կկրճատվի. Դավիթ Լոքյան
Քաղաքական
Եթե մենք դիտարկում ենք կառավարական համակարգի օպտիմալացում, ապա պիտի նախատեսվի նաև փոխմարզպետների կրճատում: ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին ասաց ՀՀ տարաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը. «Կան մարզեր, որ ունեն փոխմարզպետի 2-3, ու նույնիսկ ավելի հաստիք»,- նկատեց նախարարը:
Հարցին, թե ինչու է հատկապես հիմա բարձրացվում այս հարցը, Դավիթ Լոքյանն ավելացրեց, որ թեման միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել.
«Մշտապես էլ քննարկման ենթակա է եղել, պարզապես քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կոալիցիաների ժամանակ համալրում է եղել մարզպետարաններում. կոալիցիայից դուրս գալուց հետո մարդիկ շարունակել են աշխատել, ու թիվը մեծացել է: Խնդիրը միշտ քննարկվել է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ