Հրետանավորները ճամբարային հավաքներ են անցկացնում
Հասարակություն
ՀՀ զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն՝ մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերից մեկի մարտավարական դաշտում բացազատված վրանային ճամբարում անցկացվող հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է:
Նմանատիպ հավաքների ընթացքում կատարելագործվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվում են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվում են հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ