«ՀԺ». ՏՏ ոլորտի թողարկման ծավալները նվազել են 0.1%
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի թողարկման ծավալները կազմել են 170,1 միլիարդ դրամ: Սա 0.1 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ցուցանիշը:
Ամենամեծ նվազումը արձանագրվել է ՏՏ արտադրության և առևտրի հատվածում՝ 3.2 և 3.9 տոկոսով: Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների ծավալը նվազել է 8.3 տոկոսով: Աճ է արձանագրվել միայն ՏՏ ոլորտում մատուցված ծառայությունների ծավալների դեպքում:
Նշված ոլորտներում արտադրության մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս, իսկ առևտուրը' 11.4 տոկոս:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ