Ավտովթար Երևանում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին
Արտակարգ Պատահար
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Ոսկանյանը, իր վարած Mercedes մակնիշի QQ 407 ՏՏ համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան-Աճառյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ