Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջին խմբի առաջատարն է
Սպորտ
Տեղի ունեցան ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարում 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը, ով իր ակտիվում 8 հնարավորից գրանցել է 7.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցել 2-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանից:
8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արմենակ Եղիազարյանը, Արման Միքայելյանը, Ռաֆայել Բակունցն ու Արամ Հակոբյանը:
8-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Հովիկ Հայրապետյանն ու Մանուել Պետրոսյանը: Պարտիան ունեցավ լարված ընթացք և ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու