Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Ծառուկյանի ակտիվացումը՝ փոքրոգիների կոկորդին չոր ոսկոր ...

Վերլուծական

Հայաստանյան ներքաղաքական դաշտից եկող արձագանքները՝ Գագիկ Ծառուկյանի ակտիվացման հետ կապված, շարունակում են լսելի լինել հանրությանը, և պետք է նկատել, որ ինչպես և սպասվում էր, արձագանքն այդ՝ խիստ դրական երանգներով է աչքի ընկնում: Ընդ որում՝ սույն իրողության նկատմամբ բավական դրական վերաբերմունք են հայտնում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևը ներկայացնող գործիչները, որոնց համոզմամբ՝ Ծառուկյանի վերադարձը նոր շունչ է հաղորդելու վաղուց ճահճացած դաշտին՝ հանդիսանալով ժողովրդի կողմից ակնկալված այն իրադարձությունը, որը վերջապես դուրս է բերելու ներքաղաքական դաշտն այն միապաղաղ ու միալար վիճակից, որը բնորոշ է դրան՝ արդեն բավական երկար ժամանակ:

Այնպիսի քաղաքական դեմքեր, ինչպիսիք են Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը և այլոք, իրենց խոսքում բազմիցս են նշել, որ այդ ակտիվացումն իրականում Ծառուկյանի կողմից ժողովրդին ընդառաջ գնալ է նշանակելու, քանի որ առանձնապես գաղտնիք չէ, թե ինչպիսի ջերմությամբ է ժողովուրդն ընդունում Ծառուկյանին ու թե որքան հույսեր է կապում նրա վերադարձի հետ: Ասել կուզի՝ համընդհանուր արձագանքը՝ կապված Գագիկ Ծառուկյանի ակտիվացման հետ՝ սպասելի էր, քանզի ոչ մեկի մոտ՝ լինի քաղաքական գործիչ, թե՝ հասարակ ռանչպար, պարզ աշխատավոր, թե՝ մտավորական, կասկած լինել չի կարող, որ հանձին Ծառուկյանի՝ քաղաքական դաշտը վերագտնելու է այն իրական գործչին, որը, ի տարբերություն շատերի, զարմանազան խոստումներ տալու ու դրանք անկատար թողնելու փոխարեն՝ մշտապես նախըտրել է գործել՝ իրական գործը գերադասելով պարզ ու դատարկ խոսքերից…

Բայց ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, ոչ միշտ է այնպես պատահում, որ լավը, դրականը արժանանում է բացարձակ ու համատարած գնահատանքի. որպես կանոն՝ նախանձողներ, ատամներ կռճտացողներ ևս այդ ընթացքում հասցնում են ի հայտ գալ, որոնք, դրդված անհաղթահարելի նախանձից, քաղաքական իմպոտենտությունից ու բնածին չարությունից, փորձում են յուրատեսակ հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ բարու, դրականի ու հզորի: Ինչպես և սպասելի էր, Ծառուկյանն այս առումով բացառություն չեղավ, ու հիմա հայտնվել են որոշ անբարեհույս տարրեր, որոնք ամեն կերպ փորձում են իրենց չար մտայնությունն՝ ընդդեմ Ծառուկյանի, կյանքի կոչել: Չցանկանալով առանձին անուններ տալ, քանի որ,ինչպես ասում են՝ դրանք այդքան չարժեն, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել այն, որ որոշներն իրենց հոգու մաղձը փորձում են թափել ինչ-որ «ճ» դասի կայքերում, ԶԼՄ-ներում, պատվիրված անհասկանալի բովանդակությամբ նյութեր հրապարակելով՝ իբր ջանալով հակաքարողչություն իրականացնել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի: Իհարկե, փաստը, որ նմանատիպ «տրյուկներով» ի սկզբանե անհնար է ինչ-որ արդյունքի հասնել կամ նվազեցնել Ծառուկյանի ակտիվացման նշանակությունը, գիտեն նաև նրանք, ովքեր նմանատիպ նյութերի պատվիրատուների ու այդ կեղտոտ պատվերները կատարողների քաղաքական «պապաներն» են, բայց միայն այն, որ այդ երևույթը դեռևս մեզանում առկա է, խոսում է այն տխուր իրողության մասին, որ կյանքում ինքնադրսևորվելու կամ ռեալիզացվելու խնդիրներ ունեցողների համար դեռևս արդիական են ամենևին էլ ոչ բարոյական այն գործիքների կիրառումը, որոնք խիստ արգահատելի ու տհաճ են, քանի որ այդպիսով խայտառակում են դրանք կիրառողների դատարկությունն ու անկարողությունը. հզոր մարդը երբե՛ք կարիք չունի՝ ո՛չ փիառվելու, ո՛չ էլ ինչ-որ մեկի դեմ հակափիառ անելու, քանի որ ժողովուրդն է իր իսկական գնահատողը, հասարակությունն է իր գործերի հասցեատերը:

Թե ինչին են փորձում հակափիառով օրվա հացի փող վաստակողները հասնել, երբ իրենց կեղտոտ տեխնոլոգիաները բանեցնում են հիրավի Հայաստանում և աշխարհում ամենահարգված մարդկանցից մեկի դեմ, անկեղծ ասած, այդպես էլ անհասկանալի է մնում, բայց այն,որ իրենց կեղտոտ տրյուկները վերջիվերջո դուրս են գալու իրենց իսկ դեմ, անհերքելի է. ժողովուրդն է իրական գնահատականներ տվողն ու մեծարողը, այլ ոչ թե պատվերների վրա նստած այս կամ այն կայքն ու լրատվամիջոցը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված