U2-ի Բոնոն առաջինն է արժանացել Glamour հանդեսի «Տարվա տղամարդ» կոչմանը
Այլ
U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն նոյեմբերի 1-ին ճանաչվել Է «2016 թվականի տղամարդ»: Կանանց համար նախատեսված Glamour հանդեսն այդ կոչումն առաջին անգամ Է շնորհել իր գոյության 36-ամյա պատմության ընթացքում:
Հրատարակությունը բարձր Է գնահատել ոչ միայն 56-ամյա երաժիշտի ստեղծագործական ձեռքբերումները, այլեւ նրա ակտիվ բարեգործական գործունեությունը: Մասնավորապես, 2015 թվականին Բոնոն հիմնել Է Poverty Is Sexist («Աղքատությունը սեքսիզմ Է») բարեգործական կազմակերպությունը, որը կոչված Է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնել ստանալու որակյալ կրթություն, բժշկական ծառայություններ եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Երբ արական սեռի ռոք-աստղը, որը կարող Է անել այն ամենը, ինչ ինքը ցանկանում Է այս կյանքում, որոշում Է իր ուշադրությունը կենտրոնացնել կանանց իրավունքների վրա, դա թանկ արժե: Մենք հպարտ ենք այս ռոք-աստղին՝ Բոնոյին, կոչել տարվա տղամարդ»,-նշել են հանդեսի խմբագրությունում:
Ռոքերն ինքը ինքնաքննադատաբար Է արձագանքել Glamour-ի որոշմանը: «Ես հարցրեցի կնոջս՝ արժանի եմ արդյոք այս կոչմանը: Նա վստահ չԷր, որ ես արժանի եմ»,-նշել Է Բոնոն: «Անձամբ ես վստահ եմ, որ արժանի չեմ դրան: Բայց ես շնորհակալ եմ ինձ այդ պարգեւը շնորհելու համար, որն ինձ թույլ Է տալիս հայտարարել, որ սեռերի իրավահավասարության համար պայքարում հնարավոր չԷ հաղթել, եթե տղամարդիկ կանանց հետ միասին չմասնակցեն դրան»,-հավելել Է U2-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ