Հայաստանի բասկետբոլի չորս հավաքական կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Սպորտ
2017 թվականի ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի տարիքային չորս առաջնություններին մասնակցելու համար:
2017 թվականի ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:
Կանանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում:
Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու