1.4 միլիարդ՝ նախարարության ապարատի պահպանման ծախսերը հոգալու համար
Տեսանյութեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է 2017 թվականի բյուջեի քննարումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանուղազյանը, ներկայացնելով հատկացվող գումարների ցուցանիշները՝ հայտարարեց, որ հաջորդ տարվա նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը կտրամադրվի 2.9 մլդ 241 մլն, որով նախատեսվում է իրականացնել 20 բյուջետային ծրագիր:
«Մոտ 1.4 միլիարդը կազմում է նախարարության ապարատի պահպանման ծախսերը: Ըստ էության՝ գրեթե պահպանվել են նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարի: Փոփոխությունները հիմնականում բացատրվում են օպտիմալացմամբ, և որոշ դեպքերում՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխմամբ, որոնք հաշվի են առնվել նաև հաջորդ տարվա նախագծում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ