«Տենց շատ մարդ ա հայացքիս խաբնվել». Իգնատի Առաքելյան
Քաղաքական
ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հավաստիացնում է, որ նախարարությունն այս պահին ուսումնասիրություններ է կատարում կոնկրետ չարաշահումների վերաբերյալ: «Խոսքը գյուղատնտեսության նախարարության կամ պետական բյուջեին 1 մլրդ դրամ կուտակված պարտքերի մասին է, որը կուտակվել է տարիների ընթացքում: Այդ պարտքերը մենք պետք ա որոշենք, թե ինչ ենք անելու: Որոշ դեպքերում, երբ որ արդեն համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան, իսկ որոշ դեպքերում՝ ստուգումները դեռ շարունակվում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց նախարարը:
Չհստակեցնելով, թե կոնկետ ովքեր և ինչ չարաշահումներ են թույլ տվել, նախարարը հավաստիացրեց, որ կոնկրետ դիզվառելիքի ու պարարտանյութերի չարաշահումների վերաբերյալ այս պահին անվանական ստուգումներ են իրականացվում, որից հետո կհասկանան, թե նախարարությունն ինչ քայլեր է անելու: «Մի ստորագրությամբ չենք կարող որոշել՝ դիմում ենք դատարան, թե՝ ոչ: Կան դեպքեր, որոնք հիմնավորված չեն, և որոնք դրվել են շրջանառության մեջ՝ խոսակցությունների մակարդակով: Մարդիկ ասում են, որ վերցնում են ու չեն օգտագործում իրենց հողերի համար, այլ լուծում են ուրիշ ֆինանսական խնդիրներ: Իսկ մենք դիմել ենք դատարան, որտեղ միանշանակ գիտենք, որ եղել են չարաշահումներ»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ չարաշահողների մեջ հիմնականում խոշոր ու միջին հողօգտագործողներ են:
Լրագրողի դիտարկմանը՝ այդ խոշոր չարաշահողների անունների թվում էր շրջանառվում նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը, նախարարը հավելեց, որ ինքը նախկին դեպքերի համար ոչինչ ասել չի կարող, իսկ շրջանառվող լուրերի իսկությունը ցույց կտան միայն ուսումնասիրությունները: «Այն ժամանակ ես չէի հետևում, բայց հիմա հետևում եմ: Ես չեմ կարող ասել, բայց Հայաստանում ցանկացած բան էլ կարող է լինել: Դրա համար էլ ասում եմ, որ այս պահին անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, որպեսզի հասկանանք՝ ով որքան է պարտք»:
Դիտարկմանը՝ չե՞ք բացառում, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը ևս կարող է այդ ցուցակում լինել, նախարարը նշեց, որ ինքը «տենց» բան չասաց:
Հակադարձմանը՝ մի տեսակ անվստահ եք ասում, նախարարն արձագանքեց. «Որտեղի՞ց զգացիք… Տենց շատ մարդ ա հայացքիս խաբնվել»,- կատակեց նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ