Աշխարհում ամենամեծ պիտբուլի տերերը շանն են վստահել դայակի պարտականությունները
Այլ
Հալք անունով ամերիկյան պիտբուլտերիերի տերերը, որն ամենամեծն Է աշխարհում, շանն են վստահել իրենց նորածին որդու խնամքը: Այս մասին գրել Է Daily Mail-ը:
Նյու Հեմփշիրի նահանգից Մառլոն եւ Լիզա Գրենանները պատմել են, որ առանց որեւԷ կասկածի եւ վախի 76 կիլոգրամ քաշով շանը թողնում են երեք ամսական երեխայի հետ:
«Դրանում արտակարգ ոչինչ չկա»,- ասել Է փոքրիկի մայրը՝ ճշտելով, որ իրենց ավագ որդուն նույնպես «դաստիարակել են» Հալքը եւ ուրիշ պիտբուլներ, որոնք ապրում են ընտանիքում (թիվը չի ճշտվում):
25-ամյա Գրենանը նաեւ պատմել Է, որ շունը երեխային սիրեց նրան տեսնելու առաջին իսկ պահից, հենց որ նրան ծննդատնից տուն բերեցին: Շունը նետվում Է դեպի երեխան, հենց որ փոքրիկն սկսում Է լաց լինել, եւ սկսում Է լիզել նրան: Լիզան ենթադրել Է, որ Հալքը սովորել Է խնամել նորածնին՝ տեսնելով, թե դա ինչպես Է անում տիրուհին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ