«Հրապարակ». Հակոբյանը, այնուամենայնիվ, այս գիշեր մեկնել է Վաշինգտոն
Հայկական Մամուլ
Հուլիսյան դեպքերի, ՊՊԾ գրավման օրերին ֆեյսբուքյան կոշտ գրառումների հետ կապված՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Արարատ» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանին ԱՄՆ դեսպանատունը հանեց ընտրությունների առնչությամբ պետքարտուղարության «Բաց աշխարհ» ծրագրով հրավիրյալների ցանկից: Գրում է «Հրապարակ»-ը:
Մեկնելու էին մի խումբ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Այս չեղարկումը եւ հատկապես «Հրապարակում» տպագրված լուրն անձամբ Հակոբյանը, ինչպես նաեւ հայաստանյան իսթեբլիշմենթը բավականին ծանր տարան, նրանք մեղադրում էին ԱՄՆ դեսպանությանը «թերթերի միջոցով ինֆորմացիան սլիվ անելու մեջ»: Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանը, այնուամենայնիվ, այս գիշեր մեկնել է Վաշինգտոն․ ԵԱՀԿ դիտորդական առաքելության միակ հայկական տեղը հատկացվել է նրան: Աղմուկն անգամ նպաստել է՝ նրան 10 տարվա վիզա են տրամադրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ