Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հավակնում է նոմինացվել «Ոսկե գլոբուսի»

Գիտություն և Մշակույթ

«Վերջին բնակիչը» ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Լոս Անջելեսում: Հնչած արձագանքների և տպավորությունների մասին  զրուցել ենք կինոնկարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

-Վերջերս «Վերջին բնակիչը» ֆիլմի փակ ցուցադրությունն էր Հոլիվուդյան լրագրողների ասոցիացիայի անդամների համար: Ի՞նչ արձագանքներ եղան: Սպասված կամ անսպասելի հարցեր հնչեցի՞ն:

-Այո՛, հոկտեմբերի 21-ին, Լոս Անջելեսում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի անդամների համար։ Ներկա էին նաև անդամներ՝ ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմից։ Թիմը՝ մեր ամերիկյան գործընկերների և ֆիլմի հանրային կապերի մասնագետի գլխավորությամբ, հնարավորություն ունեցավ ֆիլմի դիտումից առաջ և հետո կարճ զրույց ունենալ անդամների հետ։ Արձագանքները, փառք Աստծո, դրական էին, միայն թե հարցերի փոխարեն նրանցից գովեստի և խրախուսանքի խոսքեր լսեցինք, ինչն, անշուշտ, շատ ոգևորող էր «Հզոր ֆիլմ» անվանելով նրանք չէին դադարում դրական կարծիքներ արտահայտել։

-Կխոսե՞ք ցուցադրությունից հետո Ձեր տպավորությունների և ակնկալիքների մասին:

-Այն, որ մեր ֆիլմը հասկանում և ընկալում են օտարները, մասնավորապես՝ Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի անդամները, արդեն իսկ աննկարագրելի զգացողություններ է առաջացնում։ Այս ամենը հպարտանալու և ոգեշնչվելու առիթ է տալիս: Մենք կարողացանք արդարացնել մեր նպատակը, ձգտումները և ջանքերը, և դա լուրջ քայլ է մեզ համար, ինչու չէ, նաև մեր առաջին հաղթանակներից է։ Հիմք է ստեղծվում մտածելու, որ Արցախի՝ մեզ հուզող թեման կկարողանանք հանել միջազգային ասպարեզ։

-Հատկապես ու՞մ կարծիքն էր Ձեզ համար ուշագրավ։

-Ինձ համար բոլորի կարծիքներն էլ նշանակալից են, բայց կցանկանայի առանձնացնել անդամներից մեկի համեստ անկեղծությունը. «Ես մոտ 25 000 ֆիլմ եմ դիտել, սակայն այս մեկն առանձնանում է իր ասելիքով և ոճով, այս ռեժիսորն ունի իր խոսքը»։ Մի՞թե սա ոգեշնչվելու առիթ չի կարող լինել, նման քանակի ֆիլմերի մեջ առանձնացնում են «Վերջին բնակիչը»: Ինձ համար իմ ստեղծագործական աշխարհում չկա առավել մեծ երջանկություն, քան այն, որ մարդիկ զգան ֆիլմը, ապրեն նրանով և բացահայտեն կինոնկարի պատմության՝ իրենց հորիզոնները։

-«Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ֆիլմի աշխարհագրությունն ընդլայնելու համար հնարավորություններ ընձեռու՞մ է:

-«Ոսկե գլոբուսն», այո, իհարկե, կինոժապավենի աշխարհագրությունն ընդլայնելու լայն հնարավորություններ է ընձեռում։ 90 միջազգային լրագրողներ, ովքեր աշխատում են Հոլիվուդում, ընտրություն են կատարում ֆիլմերի միջև։ Եթե հաջողվի, և մեր աշխատանքը նոմինացվի, ապա միջազգային հարթակներում այն ներկայացնելն ավելի դյուրին կլինի, քանի որ ֆիլմը՝ մրցանակաբաշխության ընթացքում, արդեն իսկ հասցրած կլինի ճանաչում ձեռք բերել։ Մենք անհամբեր սպասում ենք դեկտեմբերին կայացվելիք որոշմանը՝ հուսալով, որ «Վերջին բնակիչը» նույնպես տեղ կգտնի նոմինացված ֆիլմերի ցանկում և կմասնակցի 2017-ին այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը։

-Ֆիլմի հետ կապված նոր ծրագրեր կամ մտահղացումներ կա՞ն:

-Բոլոր մտահղացումները և ծրագրերը դեռևս առնչվում են ֆիլմը՝ միջազգային կինոփառատոններում ներկայացնելուն, ինչը շատ կարևոր է մեր թեման վեր հանելու համար։ Առաջիկայում՝ նոյեմբերի 17-ից այն մեծ էկրաններին կլինի. մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիտելու հայերեն ենթագրերով։ Ինձ համար կարևոր է ցանկացած կարծիք, հուսամ՝ ֆիլմը ջերմ ընդունելության կարժանանա նաև այստեղ։

Անժելա Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված