Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Այլ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածում նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։
Բուքը դադարելուց անմիջապես հետո «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, ճանապարհահատվածը լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով այս պահին կատարվում են նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ