Գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում. վարչապետի հանձնարարականը
Հասարակություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է առողջ ապրելակերպի ապահովումը և անչափահասներին ծխախոտի ու ալկոհոլային խմիչքները վաճառելու արգելքի սահմանումը:
«Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ և նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին: Վարչապետն ընդգծեց, որ արդեն հանձնարարել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ կազմակերպել զանգվածային քարոզչություն՝ կապված առողջ ապրելակերպի հետ:
«Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում ներմուծել տարիքային սահմանափակում», - նկատեց Կարեն Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ