Հրանտ Մելքումյանը առաջատարից հետ է մնում կես միավորով
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը առաջատարից հետ է մնում կես միավորով:
Գերմանիայում շարունակվում է Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստ, այդ թվում՝ 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Մրցաշարի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Ազարովի հետ: Այժմ Մելքումյանն իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից' Ալեքսանդր Գրաֆից և Նարայանան Գոպալից ետ է մնում կես միավորով:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն է Անտե Սարիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու