Սյունիքի Վաղատուր գյուղում հաուբիցի արկ է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 3-ին, ժամը 11.07-ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում' պանրի գործարանի մոտակայքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հայտնաբերվել է հաուբիցի արկ (1 հատ, երկարությունը' 66սմ, իսկ տրամագիծը' 15սմ ):
Փրկարարները N զորամասի առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության ծառայակիցների հետ համատեղ իրականացրել են պայթեցման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ