«Յունայթեդը» պարտվեց «Ֆեներբահչեին», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Ֆեներբահչեին»:
Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով. թուրքական ակումբը «կարմիր սատանաների» նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով:
Հանդիպման երկրորդ րոպեին Մուսա Սովը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ 59-րդ Դե խեայի պաշտպանած դարպասը գրավեց Ջերմեն Լեյսը:
Խաղավարտին` 89-րդ րոպեին Ուեյն Ռունի նկրճատեց հաշվի տարբերությունը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր մանչեսթերյան ակումբի կազմում և խաղաժամանակ ստացավ: Կիսապաշտպանը 61-րդ րոպեին փոխարինեց Ռաշվորդին:
Այս խաղից հետո A խմբում թուրքական ակումբը վաստակեց 7 միավոր և դարձավ առաջատար, մանչեսթերցիները իրենց ակտիվում ունեն 6 միավոր և երրորդ տեղում են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու