Ադուրիսն առաջին ֆուտբոլիստն է, ով Եվրոպայի լիգայում պենտա-տրիկի հեղինակ դարձավ (տեսանյութ)
Սպորտ
Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստ Արից Ադուրիսը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Գենկ»-ի դեմ հանդիպմանը (5:3) դարձել է պենտա-տրիկի հեղինակ:
35-ամյա ֆուտբոլիստը երեք գոլ խփել է առաջին խաղակեսում, ևս երկուսը` երկրորդում:
Արդյունքում Ադուրիսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի մեկ խաղում 5 արդյունավետ հարված է կատարել: Ադուրիսը նաև առաջին ֆուտբոլիստն է, ով մեկ խաղում երեք 11 մետրանոց հարված է դիպուկ իրացրել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու