Խոշոր ավտովթար Եղվարդի խճուղում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 3-ին, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 108/2 հասցեում գտնվող «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 UF 091 պ/հ (վարորդ' 1991 թ. ծնված Մ. Հ.), «Mercedes A 160» մակնիշի (վարորդ' 1981 թ. ծնված Մ. Մ.) 30 AV 505 պ/հ և «Opel Vectra» մակնիշի 34 FR 516 պ/հ ավտոմեքենաները. վերջինիս վարորդը, ուղևոր և «Mercedes A 160» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1989 թ. ծնված Ա. Բ.-ը հոսպիտալացվե; են «Արմենիա» ՀԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ