«ՀԺ». ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 10 հազարով, կամ 0.33 տոկոսով: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմում էր 3 միլիոն 4 հազար, այս տարի' 2 միլիոն 994 հազար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը:
Երևանի բնակչությունը նշված ժամանակահատվածում նվազել է 1.9 հազարով, կամ 0.17 տոկոսով, իսկ ահա ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում նվազման տեմպը մի քանի անգամ ավելի մեծ է: Գյումրիի բնակչությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում նվազել է 0.7 տոկոսով, իսկ Վանաձորինը' 1.1 տոկոսով: Բնակչության թվի նվազում արձանագրվել է բոլոր մարզերում, և միայն Արմավիրում արձանագրվել է աճ' 0.2 տոկոսով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ