«ՀԺ». Վարչապետ Կարեն Կարապետյանը կրճատում է և հաճույք ստանում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում ընդունել է չորս ԾԻԳ-երի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ: Դադարեցվելու են Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման, Մշակութային ծրագրերի իրականացման, Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակները:
Վերջինս «ամենաթանկ» գրասենյակն էր, որը տարեկան բյուջեի վրա նստում էր մոտ 80 միլիոն դրամ: Առաջին երեքը բյուջեից տարեկան «տանում էին» յուրաքանչյուրը մոտ 65-ական միլիոն դրամ: Սրա արդյունքում պետբյուջեի խնայողությունները կկազմեն ավելի քան 272 միլիոն դրամ:
«Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն բացառված չէ, որ ԾԻԳ-երի կրճատումը, այդուհանդերձ, նվազեցնի դրանց կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ