«Յունայթեդ»-ի խաղից արդեն երկու տարի է՝ դեպրեսիայի մեջ եմ. Սքոուլզ
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կրած պարտությունից հետո ակումբի նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը խոստովանել է, որ թիմի խաղից արդեն իրկար ժանակակ է՝ ինչ դեպրեսիա է ապրում:
«Ունեցել ենք շատ բարդ երեք տարի: Առաջիկա երեք տարիներն էլ կարող են նույնը լինել: Թիմը ներկայիս կազմով չի կարող հաղթել առաջնությունում: Դեպրեսիայի մեջ եմ արդեն երկու տարի: Պրեմիեր լիգայում առնվազն երեք թիմ կա մեզանից ուժեղ: Թիմը երկու տարի հետո անճանաչելի կդառնա, եթե Մոուրինյուն կարողանա հաջորդ 4 տրանսֆերային պատուհանների ժամանակ փոխել այն:
Տեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք մանկունիացիները հաղթել Լիգայի գավաթի կամ Անգլիայի գավաթի խաղարկությունում ու Եվրոպայի լիգայում», -Սքոուլզի խոսքը մեջբերում է BT Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու