Ավելիին արժանի չէինք. Մոուրինյուն` պարտության մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպայի լիգայում «Ֆեներբահչե»-ի հետ արտագնա խաղում կրած պարտությունը (1:2):
«Մրցակիցն արժանի էր հաղթանակի: Ֆուտբոլում երբեմն առաջին պլան է գալիս ոչ թե խաղի որակը, այլ՝ ձգտումը: Երկրորդ րոպեին գոլ բաց թողած թիմը բարոյապես պատրաստ չէ և լիարժեք կենտրոնացած չէ:
Այդ ամենը մրցակցին առավելություն է տալիս: Երկրորդ բաց թողած գոլից հետո մենք այլ արդյունքի հասնելու հնարավորություն ունեցանք, բայց ավելիին արժանի չէինք: 90 րոպեների ընթացքում բոլորը պարտավոր են խաղալ մեծ ցանկությամբ», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է ВВС-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու