Գիտնականները Լեդի Գագայի Bad Romance-ը համարել են ամենասևեռուն երգը
Հասարակություն
Գիտնականները հրապարակել են աշխատություն, որտեղ հետազոտել են ամենասեւեռուն երգերը, այդ թվում՝ Լեդի Գագայի Bad Romance թրեքը, հաղորդում է The New York Times-ը: Հետազոտությունը տպագրվել է Psychology of Aesthetics, Creativity and the Arts հանդեսում:
Աշխատությունում բերված Է այն կոմպոզիցիաների ցանկը, որոնք ամենից երկար են գամված մնում գլխում: Bad Romance-ը գլխավորել է չարտը, դրանում հայտնվել են Լեդի Գագայի եւս երկու երգեր՝ Alejandro-ն եւ Poker Face-ը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար ութերորդ եւ իններորդ հորիզոնականները: Ցանկ են մտել նաեւ Քեթի Փերրիի, Քայլի Մինոուգի եւ Queen եւ Maroon խմբերի թրեքները:
Այն հատկանիշների թվում, որոնք միավորում են ամենասեւեռուն երգերը, նշվել են արագ տեմպը, պարզ կառուցվածքը՝ մի քանի անգամ կրկնվող եղանակով:
Սույն հետազոտությունը խոշորագույնն է դարձել «ականջաորդերի» բնագավառում, ինչպես կոչում են սեւեռուն մեղեդիները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ