«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ է ազատ արձակվել՝ գրավի դիմաց
Հասարակություն
«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Սարո Այվազյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սասնա ծռերի գործով մեղադրյալ Սարո Այվազյանն ազատ է արձակվել»:
Հավելենք, որ «Սասնա ծռերի» գործով կալանավորվածներից Սարո Այվազյանին Վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակելու մասին որոշում կայացրել էր դեռևս հոկտեմբերի 25-ին՝ բավարարելով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանի վերաքննիչ բողոքը։
Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է ր Սարո Այվազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով' 1 միլիոն ՀՀ դրամ, սակայն ընտանիքը չէր գտնում սահմանված գրավի չափով գումարը նրան ազատելու համար։ Այսօր այդ գումարը վճարվել է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)