Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում 5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունի Շատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար Կանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերությունները Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտում Աշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցեր Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Անկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված Փաշինյանին Երեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է Փոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքը Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը 

Մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու. Կարեն Կարապետյան

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը:

Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում: Իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ: Նշվել է նաև, որ մարզպետարանին կից գործելու են հանրային և երիտասարդական խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը՝ ներկայացնել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկություններ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում առկա խնդիրներին: Վարչապետ Կարապետյանը, հատկանշելով կրթության ոլորտի կարևորությունը, շեշտել է, որ կրթական համակարգը պետության համար առաջնային է և մեր վաղվա երկիրը պետք է լինի գրագետ մարդու երկիր: Կառավարության ղեկավարը կարևորել է խնդիրների ախտորոշումը և ավելացրել. «Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը, փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսօր Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձևավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը, ներկայացնել տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, և հաշվի առնելով դրանց արդյունավետությունը՝ պետությունն առաջնային կերպով օժանդակություն է ցուցաբերելու տվյալ ծրագրերի իրականացմանը: «Եթե դուք չեք պատկերացնում ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձևավորի»,- շեշտել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ
Ամենադիտված