ՃՈ մեքենան թփերի մեջ դարանակալած սպասում է վարորդներին․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում և կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը գյուղի մուտքի մոտ ավարտվում է:
Իսկ այդտեղ սահմանված արագությունը ժամում 60 կիլոմետր է, որը վարորդներից շատերը գերազանցում են: Իհարկե, արդարացված չէ արագության գերազանցումը, սակայն արդարացված չէ նաև պետավտոտեսուչների թաքնվելը, որոնք թփերի միջից միանգամից հայտնվում են խախտում արած մեքենաների դեմ դիմաց, հանկարծակիի բերում վարորդին ու հետևից գնալով՝ կանգնեցնում: Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից