Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի որոշումը․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը:
Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր և վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար: Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք՝ մի օր կիմանանք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ