Գագիկ Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ շքեղ առանձնատուն ունի․ ՀԺ
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․
Թերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում թեև որեւէ անշարժ գույք նշված չէ, բայց շրջակայքի բնակիչները պնդել են, որ այդ տունը հենց նրան է պատկանում։
Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ