Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Վարչապետն ու նրա «գթասիրտ ու պրոֆեսիոնալ» թիմը

Վերլուծական

Երբ Կարեն Կարապետյանը նոր-նոր էր ձևավորում իր կառավարությունը՝ սեփական մարդկանց՝ նախկին գործընկերներին, մանկության ընկերներին, «հալալներին» կառավարության միջուկը դարձնելով, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ սրանք այնպես կցնցվեն իրենց կյանքում տեղի ունեցած դրական առաջընթացից ու կընկնեն անվերահսկելի ու ընդարմացնող էյֆորիայի գիրկը, որ կդառնան կատարելապես անվերահսկելի ու անմեղսունակ վարքի տեր մարդիկ՝ չգիտակցելով՝ ինչ են խոսում, երբ են խոսում, ում մասին են խոսում: Ասվածի մի անգերազանցելի օրինակ կարելի է, թերևս, համարել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ալթունյան Լևոնին, ով, հասկանալի պատճառներով, այժմ աշխատում է առողջապահության նախարար:

Այսպես՝ օրեր առաջ խոսելով հիվանդանոցներում ծննդկանների՝ հաճախակի դարձած մահվան դեպքրի շուրջ, Ալթունյանն ասել էր բառացիորեն հետևյալը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգն ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Փաստորեն՝ ինչպես կարելի է ենթադրել Ալթունյանի խոսքերից, վերջինիս համար մարդկային կյանքը գրոշի արժեք իսկ չունի: Փաստորեն՝ նորանշանակն, իրեն «վերին արտի ցորեն» համարելով ու սեփական անձը վեր դասելով հասարակ մահկանացուներից, պարզապես «լայաղ» չի անում ուշադրության տակ առնել հիվանդանոցներում պարբերաբար գրանցվող մահվան դեպքերն ու ներքին հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ով ինչում է մեղավոր, թե ում պետք է պատասխանատվության ենթարկել և այլն. մարդը, ժպիտը դեմքին, այդ գործառույթը վստահում է բացառապես իրավապահներին՝ իր պատվից ցածր համարելով այդ թեմայով «լեզու թրջել» լրագրողների հետ: Ճիշտ է՝ ավելի ուշ նա ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ փնտրել իր՝ անհեթեթ հայտարարության հետ կապվա՝' հայտարարելով, թե ափսոսում է, որ այլ ենթատեքստում ասված իր խոսքերը սխալ մեկնաբանության տեղիք են տվել, բայց դե ինչպես հասկանալի է, «գնացքն այլևս գնացել էր», իսկ «ջինն էլ լամպից դուրս էր եկել»:

Այն, որ Հայաստանի առողջապահության համակարգն այն քիչ համակարգերից է, որն անմիջական առնչություն ունի մարդու, քաղաքացու կյանքի ու ճակատագրի հետ, խոսում է այն մասին, որ այս ոլորտը գլխավորողը պետք է գոնե մի փոքր ավելի մարդասեր լինի, քան ավելի շատ վարչական աշխատանքի մեջ ներգրավված նախարարությունների ղեկավարները: Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է Ալթունյանը համապատասխանում այն պաշտոնին, որին միանգամայն արհեստական հիմունքներով նշանակվել է:

Մարդն իր համար իր «Ինգո Արմենիայում» հանգիստ նստած ապահովագրական բիզնեսով էր զբաղվում, ի՞նչ գործ ուներ մի ոլորտի հետ, որից, ըստ էության, շատ քիչ է գլուխ հանում. կրթությամբ բժիշկ-անեսթեզեոլոգ լինելը դեռ ոչինչ չի նշանակում, ու նախարար նշանակել մեկին, ով տեղյակ չէ իր ոլորտի ամենագլխավոր սկզբունքին՝ հումանիզմին, առնվազն անպատասխանատվության աններելի դրսևորում պետք է համարել: Սա՞ է տեխնոկրատների թիմը, որի մասին առավոտից երեկո թմբկահարվում է, սրա՞ք են այն արժեքները, որ դավանում է Կարապատեյանի «գթասիրտ» ու «պրոֆեսիոնալ» թիմը…

Ցավոք, ինչպես պրակտիկան է աներկբայորեն ապացուցում, սպասելիքները, թե Կարապետյանի կառավարությունը իսկական հեղափոխություն է առաջացնելու պետական կառավարման համակարգում, ակնհայտորեն չափազանցված դուրս եկան ու դատարկ, քանի որ լավ կամ վատ մասնագետ լինելուց առաջ հարկավոր է նախ սրտացավորեն վերաբերվել երկրին, դրա քաղաքացիներին՝ յուրաքանչյուր մեկի ցավն ու խնդիրը համարելով սեփականը, հետ միայն պարծենալ ունեցած դիպլոմներով, աշխատանքային փորձով և այլն՝ բաներ, որոնցով ակնհայտրոեն չի կարող գլուխ գովալ Ալթունյանը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված