Ադրբեջանում կրկին զինվոր է մահացել (լուսանկարներ)
Հասարակություն
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրեն ընդիմադիր համարող ադրբեջանական Meydan.TV-ին հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, այրան զեղում ստանալուց հետո Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է Ադրբեջանի Իսմայիլի շրջանի Ղուշենջե գյուղի բնակիչ Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն: Զինվորը ծառայում էր Բաքու քաղաքին հարակից Սուրախան շրջանի Հովսան բնակավայրում, ծնվել է 1997-ին, և նրա ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս:
Սակայն ծնողները, հարզատները և ադրբեջանցի սոց,ցանցերի օգտատերերը չեն հավատում մահվան լուրին, նրանք միաբերան պնդում են, որ զինվորին սպանել են զորամասում: Միայն այս՝ 2016 թվականին, սա ադրբեջանական ՊՆ-ում և մյուս պետական կառույցներում գրանցված 143-րդ մահվան դեպքն է»:


Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ