Քլինթոնի էներգիան չի բավարարում նախագահ լինելու համար. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հատարարել է, որ իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի էներգիան չի բավարարում երկիրը կառավարելու համար: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաքում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ նախագահությունը շատ էներգիա է պահանջում: Միաժամանակ, ըստ նրա՝ Քլինթոնի էներգիան ակնհայտորեն չի բավականացնում, քանի որ ելույթներից հետո նա անմիջապես «գնում է տուն քնելու»:
Հանրապետականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Քլինթոնի նկատմամբ քրեական գործ չի հարուցել ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ մասնավոր փոստը աշխատանաքային նամակագրության համար օգտագործելու հարցով: Թրամփի խոսքով՝ ցանկացած ուրիշը բանտում կլիներ «արդեն 2 տարի առաջ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)