Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ:
Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրունում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրեց հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրեց 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրեց 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրեց 3:2:
Հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու