Հայկ Մարտիրոսյանը դարձավ շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող
Սպորտ
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարը:
13 հնարավորից հավաքելով 9,5 միավոր՝ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց առաջին խմբի մրցաշարում և իրավունք ստացավ հունվարին հանդես գալու Հայաստանի բարձրագույն խմբում:
9 միավորով երկրորդ տեղը գրավեց Տիգրան Հարությունյանը, իսկ եռյակի վերջում՝ 8,5 միավորով, Մանուել Պետրոսյանն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու