Լավ չէ՞, որ Գյումրու օդանավակայանը զարգանա. նախարարը՝ լրագրողներին
Քաղաքական
Բաց երկնքի քաղաքականությունը հնարավորություն է տալիս ցանկացած ավիափոխադրողի՝ առանց նախապայմանների թռիչքներ կազմակերպել, որն արդեն ներդրված է Հայաստանում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով բաց երկնքի քաղաքականության վերաբերյալ դժգոհություններին:
Նախարարը հավաստիացրեց, որ հավատարիմ է մնում իր խոստմանը. կապի և տրանսպորտի ոլորտում պետք է աշխատի բաց ու թափանցիկ և հավելեց, որ պետք է փորձեն ավիաընկերություններին ներգրավել Հայաստան՝ թռիչքներ կազմակերպելու համար:
Լրագրողի դիտարկմանը, որ այսօր էլ գները սպառողների համար գրավիչ չեն, դրանք մնում են անփոփոխ, իսկ ավիաընկերությունները հրաժարվում են գալ Հայաստան, նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն:
Անդրադառնալով «Պոբեդա» ընկերության հայտարարությանը, նախարարը հստակեցրեց, որ այդ ընկերությունը փորձելու է թռիչքներ իրականացնել միայն Գյումրի օդանավակայանից, քանի որ Գյումրու օդանավակայանն ավելի լավ պայմաններ է առաջարկում. «Այնտեղ չկա տաս հազար դրամ օդի տուրքը և մնացած ուրիշ վճարներ: Լավ չէ՞, որ Գյումրու օդանավակայանը զարգանա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տոմսերի սակագների վերանայմանն ու Զվարթնոց օդանավակայանի օդի տուրքին, նախարարը նշեց, որ վերանայման խնդիրները միշտ էլ քննարկվել ու քննարկվում են, ապա հավելեց. «Ավիատոմսի գնի նվազումն ավելի շատ մասնավորի խնդիրն է: Պետության աջակցությամբ կամ պայմաններ ստեղծելով՝ մասնավորն ինքը պետք է վերանայի այդ հարցը»,- ասաց նա՝ շեշտելով, որ հիմնականում շուկան է թելադրում տոմսերի գները:
Այլ մանրամասների՝ նախարարը չանդրադարձավ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ