Իլոն Մասկը մարդկությանը նախազգուշացրել է ռոբոտների պատճառով սպասվող վերահաս աղետի մասին
Գիտություն և Մշակույթ
Tesla Motors եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել Է, որ մարդկությանն աղետ Է սպասում այն դեպքում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում: Այս մասին հայտնում Է Gizmodo-ն:
«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,-վստահ Է Մասկը:
Ձեռնարկատերն այն կարծիքին Է, որ արհեստական ինտելեկտը կփոխարինի գրեթե բոլոր պրոֆեսիոնալներին: Մասկը վստահ Է, որ նեյրոցանցերը մոտ ապագայում կկարողանան մարդուց ավելի լավ կատարել նույնիսկ ստեղծագործական բնույթի աշխատանքները:
Գործարարի կարծիքով՝ մարդկությանը լճացումից կկարողանա փրկել անվերապահ բազային եկամտի համատարած սահմանումը՝ որոշակի դրամական գումարի կանոնավոր վճարումը հասարակության յուրաքանչյուր անդամին՝ առանց աշխատանք կատարելու: Մասկը ենթադրում Է, որ այդ միջոցը կնպաստի աղքատության վերացմանը եւ մշակութային ու տնտեսական նոր ինքնություն ձեռք բերելուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)