Արցախը նախատեսում է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հրապարակել նոյեմբերի 8-ին
Քաղաքական
Նախատեսվում է նոյեմբերի 8-ին հրապարակել Արցախի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
«Սահմանադրական բարեփոխումների նախագածի մշակման աշխատանքներն ավարտվել են, ամենայն հավանականությամբ այն կհրապարակվի վաղը' նոյեմբերի 8-ին»,-ասաց Անուշ Ղավալյանը:
ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ