Մեկնարկում է ՈւՀԱ-ի 5-րդ հոբելյանական փառատոնը
Հասարակություն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «КВН»-ի հոբելյանական մեծ միջոցառումը:
«Դպրոցական լիգայի 5-րդ հոբելյանական խաղաշրջանն է, ինչպես նաև՝ «КВН»-ի գործունեության 5 ամյակն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս»,- ասաց Հայաստանի «КВН»-ի դպրոցական լիգայի տնօրեն Արամ Մելիքյանը:
«КВН»-ի միջոցառման կազմակերպիչը «Տղամարդիկ» մշակութային հասարակական կազմակերպությունն է:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արամ Մելիքյանը նշեց՝ միջոցառմանը մասնակցելու են 15-16 տարբեր թիմեր: Մասնակցելու են տարբեր դպրոցների, քոլեջների և վարժարանների «КВН»-ի թիմեր, ինչպես նաև՝ Սևանի, Վանաձորի, «ԵրՊԻ», «Տղամարդիկ» և «Сборная Армении» «КВН»-ի թիմերը:
«Այս խաղին «КВН»-ը կանցկացվի առանց ժյուրիի, քանի որ լինելու է հոբելյանական միջոցառում: Կլինեն անակնկալներ աստղերի մասնակցությամբ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում բարձրաձայնել»,- ասաց Արամ Մելիքյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ